23:09  ,  18 հունիսի, 2019

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Իտալիայի թիմին

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն Իտալիայում ընկերական հանդիպում անցկացրեց այդ երկրի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Գոլերը խփել են Էնրիկե Կոստա դա Սիլվան և Սարո Գալստյանը: 

Հայաստանի եւ Իտալիայի հավաքականները եւս մեկ ընկերական խաղ կանցկացնեն հունիսի 19-ին։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ՝ հավաքականի կազմում Իտալիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.

Սարգիս Ասկաջյան - «ՍԺՀ» (Լիբանան)

Արթուր Մկրտչյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Սարո Գալստյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Սարգիս Նասիբյան  - «Լեո»

Գոռ Սարգսյան «Լեո»

Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Արմենիա Թրավել»

Համլետ Մանուկյան - «ԶԻԿ» (Եկատերինբուրգ, Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան - «Սիգմա» (Կոպեյսկ, Ռուսաստան)

Ռաֆիկ Բաղդասարյան - «Բլիկ» (Ռուսաստան)

Մամիկոն Ոսկանյան - «Ֆակել» (Սուրգուտ, Ռուսաստան)

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում