Պորտուգալական «Շավիշից» հեռացած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն ունի մի քանի առաջարկներ տարբեր երկրներից։ Այդ մասին 31-ամյա ֆուտբոլիստը պատմեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։
«Հիմա ունեմ առաջարկներ Ղազախստանը, Հունաստանը, Կիպրոսը եւ Պորտուգալիան ներկայացնող ակումբներից։ Հայկական ակումբների հետ առայժմ չեմ կապվել։ Ցանկանում եմ ընդունել լավագույն որոշումը»,- նշեց Գեւորգ Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2020-ի ընտրական փուլի հունիսյան հանդիպումներին եւ գոլերի հեղինակ դարձավ Լիխտենշտեյնի (3:0) եւ Հունաստանի (3:2) դեմ խաղերում։
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի