21:41 18 հունիսի, 2019Պորտուգալական «Շավիշից» հեռացած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն ունի մի քանի առաջարկներ տարբեր երկրներից։ Այդ մասին 31-ամյա ֆուտբոլիստը պատմեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։
«Հիմա ունեմ առաջարկներ Ղազախստանը, Հունաստանը, Կիպրոսը եւ Պորտուգալիան ներկայացնող ակումբներից։ Հայկական ակումբների հետ առայժմ չեմ կապվել։ Ցանկանում եմ ընդունել լավագույն որոշումը»,- նշեց Գեւորգ Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2020-ի ընտրական փուլի հունիսյան հանդիպումներին եւ գոլերի հեղինակ դարձավ Լիխտենշտեյնի (3:0) եւ Հունաստանի (3:2) դեմ խաղերում։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.