16:32  ,  15 հունիսի, 2019

Ամերիկայի Գավաթ․ Բրազիլիայի հավաքականի մարզիչը՝ երկրպագուների սուլոցների մասին

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մեկնաբանել է Ամերիկայի գավաթի խաղարկության մեկնարկային խաղում բրազիլացի երկրպագուների կողմից սուլոցների փաստը։

«Երբ թիմը վատ է խաղում, պետք չէ սպասել դրական վերաբերմունք երկրպագուներից, նրանք կսուլեն։ Այս երեւույթի հետ բախում են բոլոր թիմերը։ Երբ խաղացողները գնդակը եզրից փոխանցում են կենտրոն, իսկ հետո՝ դարպասապահին, ֆանատները սուլում են։

Բայց պետք է հասկանալ, որ երբեմն խաղը կառուցվում է նաեւ այդպիսի փոխանցումներով։ Միայն առաջ գնալով եւ գեղեցիկ հնարքներով չի լինում խաղը։ Երիտասարդ ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն նաեւ սուլոցներին»,- Տիտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

A խմբի առաջին տուրի խաղում բրազիլացիները 3։0 հաշվով հաղթել են Բոլիվիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում