10:50  ,  14 հունիսի, 2019

Զիդանը «Ռեալից» պահանջել է գնել Պոգբային

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Արքայական ակումբի ղեկավարությունից պահանջել է այս ամռանը ձեռք բերել նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է L’Equipe-ը։

«Ռեալի» ղեկավարությունը մտադրություն ուներ կազմակերպել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի տրանսֆերը, սակայն Զիդանը դեմ է արտահայտվել։

Պոգբային ձեռք բերելու ուղղությամբ աշխատում է նաեւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»։

Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում