19:06  ,  11 հունիսի, 2019

ՉԼ-ի եզրափակիչն ընդհատած մոդելի էջն Ինստագրամում վերականգնվել է՝ 3 միլիոն հետեւորդ (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» (0։2) հանդիպման ժամանակ խաղադաշտ ներխուժած ամերիկացի դերասանուհի եւ մոդել Կինսկի Վոլանսկու էջը Ինստագրամում վերականգնվել է։ Նրա հետեւորդների թիվն արդեն գերազանցում է 3 միլիոնը։ Հայտնի միջադեպից առաջ մոտ 300 հազար էր։

Մի քանի օր Վոլանսկու էջը Ինստագրամում արգելափակված էր կամ կոտրած հաքերների կողմից։ Նրա գործողությունը եզրափակիչ հանդիպման ժամանակ գնահատվում է 4 միլիոն դոլարի արժողության գովազդային արշավին համարժեք։

View this post on Instagram

A post shared by Kinsey Wolanski (@kinsey_sue) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում