18:40  ,  10 հունիսի, 2019

Ազգերի լիգա․ Ռոնալդուի 3 գոլերը՝ լավագույն քառյակում

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի երեք գոլերն ընդգրկվել են Պորտուգալիայում անցկացված ՈւԵՖԱ Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարի լավագույն գոլերի քառյակում։ Երկրպագուների քվեարկությամբ լավագույն գոլը խփել է Ռոնալդուն։ Չորրորդ տեղում է Հոլանդիայի հավաքականի խաղացող Մատեյս դե Լիգտի գոլը։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել է Հոլանդիային՝ նվաճելով առաջին անգամ անցկացված մրցաշարի հաղթողի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում