17:10  ,  10 հունիսի, 2019

Ռոնալդուն՝ «Ոսկե գնդակ» ստանալու շանսերի մասին․ Երեք տիտղոս եմ նվաճել, բայց որոշողը ես չեմ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի գավաթակիր դառնալուց հետո խոսել է «Ոսկե գնդակ» ստանալու իր հնարավորությունների մասին։

«Ես երեք տիտղոս եմ նվաճել եւ սովորականի նման բարձրության վրա եմ եղել։ Չի եղել մրցաշրջան, որ ես վատ խաղացած լինեմ, այս տարի էլ բացառություն չէ։ Նախորդ 16 տարվա արդյունքներս այդ ամենի վկայությունն են։ «Ոսկե գնդակի» մասին ոչինչ չեմ ասի։ Որոշողը ես չեմ։ Ես ինքս ինձ գնահատական չեմ տա»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը։

Ավարտված մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 47 հանդիպման, խփել 31 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

34-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» հետ նվաճել է Իտալիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։ Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում