20:24  ,  9 հունիսի, 2019

ԵԱ․ Հրաչյա Մարգարյանը՝ ոսկե մեդալակիր

Իսպանիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի թիմի համար ոսկե մեդալ նվաճեց Հրաչյա Մարգարյանը։ 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հրաչյա Մարգարյանը գոտեմարտեց ուկրաինացի Օլեքսանդր Եվսիենկոյի հետ եւ առավելության հասավ 11։0 հաշվով։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 70 կգ քաշային Արման Անդրեասյանը եւ 79 կգ քաշային Արման Ավագյանը, որի մրցակիցը չի ներկայացել գոտեմարտին։

86 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կգոտեմարտի Մհեր Մարկոսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում