22:02  +04,  6 հունիսի, 2019

Norway Chess. Լեւոն Արոնյանը շանս չտվեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի երրորդ տուրի դասական պարտիայում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով շանս չտվեց արդեն նախկին միանձնյա առաջատար, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։

Հայ գրոսմայստերը հաղթեց 31 քայլում եւ 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Մամեդյարովը հետ է կես միավոր։ 

Մրցակարգով դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 2 միավոր։ Դասական պարտիայում հաղթող չունենալու դեպքում, նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որի հաղթողը ստանում է 1 միավոր։

Հունիսի 8-ին կայանալիք չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: