13:16  +04,  6 հունիսի, 2019

«Փյունիկի» սեփականատեր․ Գործի դրվեցին մութ սխեմաներ, առաջնությունն ու գավաթը ուղեկցվեցին մեծ սկանդալներով

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն ամփոփել է ավարտված մրցաշրջանը եւ տվել կոշտ գնահատականներ։

«Առաջնությունում սկսվեցին տարօրինակ բաներ կատարվել, գործի դրվեցին մութ սխեմաներ, առաջնությունն ու գավաթը ուղեկցվեցին մեծ սկանդալներով, որոնցից անմասն չմնացին մրցանակի համար պայքարող ակումբներից շատերը: «Բանացը» հրաժարվեց խաղալ գավաթի կիսաեզրափակչում, «Փյունիկը» և մյուս ակումբները դիմեցին մրցավարական կոմիտե` բողոքելով ոչ պատշաճ և կողմնակալ մրցավարության դեմ: Իմաստ չկա կրկնելու մեր բոլոր հայտարարությունները, բայց շատ վատ արդյունք ունեցանք. Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը սկանդալով ավարտվեց: Հաղթողը որոշվեց ոչ թե սպորտային սկզբունքներով, այլ կոպտագույն, և, մեր կարծիքով, կանխամտածված մրցավարական սխալների արդյունքում:

Կրկնվեց 2008-ի Հայաստանի առաջնության պատմությունը, երբ չեմպիոնը նույնպես որոշվեց ոչ թե խաղադաշտում, այլ ետկուլիսային ինտրիգների և մրցավարական անօրինականության արդյունքում: Այս ամենը մեծ վրդովմունք առաջացրեց ոչ միայն մեզ մոտ, այլև Հայաստանի ողջ ֆուտբոլային հասարակության շրջանում: 11 տարվա ընթացքում շատ քիչ բան է փոխվել:  Ամենայն հավանականությամբ նույն գործող դեմքերն են, ամենաքիչը չեմպոնների թիմի նույն մարզիչը. կոնկրետ ինձ մոտ դա մեծ հիասթափություն առաջացրեց:

Մենք անկեղծորեն հավատում էինք հայկական  ֆուտբոլում դեպի լավը տանող փոփոխություններին ֆեդերացիայի նախագահի փոխվելուց հետո, բայց, երևի, միամտություն էր կարծել, որ փոխելով միայն ղեկավարությունը, նույնը թողնելով ամբողջ միջին շերտը, կարելի է հասնել էական արդյունքների: Ակնհայտ է, որ սպասվում է երկար, տքնաջան աշխատանք, որպեսզի ֆուտբոլը Հայաստանում վերադառնա բարձր պրոֆեսիանալ մակարդակ»,- ասել է Արթուր Սողոմոնյանը «Փյունիկի» մամուլի ծառայության հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 34-րդ տուրի «Լոռի» - «Փյունիկ» (2:2)  հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Լոռիի» դարպասին: Երկու միավորի կորուստը վճռորոշ եղավ չեմպիոնության համար պայքարում։ «Արարատ-Արմենիան» 1 միավոր գերազանցեց «Փյունիկին» եւ դարձավ չեմպիոն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ