Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է, որը 10 խաղում խփել է 12 գոլ։ Երկրորդ տեղում է Ամստերդամի «Այաքսի» սերբ հարձակվող Դուշան Տադիչը։ Նա 18 խաղում (6 խաղ՝ որակավորման փուլում) խփել է 9 գոլ։
Լավագույն եռյակը եզրափակեց Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ 8 գոլ է խփել 8 խաղում։
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 9 խաղում աչքի է ընկել 6 անգամ եւ 5-7-րդ տեղերը բաժանել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի եւ պորտուգալական «Պորտուի» եւ Մալիի հավաքականի հարձակվող Մուսա Մարեգայի հետ։
Չեմպիոնների լիգայի 6-ակի գավաթակիր դարձավ «Լիվերպուլը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի