02:27 2 հունիսի, 2019Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է, որը 10 խաղում խփել է 12 գոլ։ Երկրորդ տեղում է Ամստերդամի «Այաքսի» սերբ հարձակվող Դուշան Տադիչը։ Նա 18 խաղում (6 խաղ՝ որակավորման փուլում) խփել է 9 գոլ։
Լավագույն եռյակը եզրափակեց Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ 8 գոլ է խփել 8 խաղում։
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 9 խաղում աչքի է ընկել 6 անգամ եւ 5-7-րդ տեղերը բաժանել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի եւ պորտուգալական «Պորտուի» եւ Մալիի հավաքականի հարձակվող Մուսա Մարեգայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.