22:39  +04,  1 հունիսի, 2019

Բենիտես․ Եկել է Կլոպի ժամանակը

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հավատում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթելու է գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը։ Իսպանացի մասնագետն այժմ գլխավորում է անգլիական «Նյուքասլը»։

«Իմ ընտանիքն ապրում է Լիվերպուլում, բայց ես երջանիկ եմ, երբ գալիս եմ Մադրիդ։ Նույն հույզերն եմ ապրում, երբ տեսնում եմ Իսպանիայում անգլիացի երկրպագուներին։

Պոչետինոն փոխեց «Տոտենհեմի» խաղը կիսաեզրափակիչում եւ արժանի էր եզրափակիչին։ Իսկ Կլոպն արժանի է գավաթին, քանի որ սա կլինի նրա երրորդ եզրափակիչը։ Եկել է նրա ժամանակը։

Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նման կլինի Եվրոպայի լիգայի վճռական խաղին՝ մեկ թիմի մեծ առավելությամբ»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսին» «Արսենալին» հաղթեց 4։1 հաշվով։

Բենիտեսը «Լիվերպուլը» գլխավորել է 2004-2010-ին։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է 2005թ․ Չեմպիոնների լիգայի գավաթակիր եւ Եվրոպայի սուպերգավաթակիր, 2006թ․ Անգլիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ