23:36  ,  30 մայիսի, 2019

Արցախ․ Չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության խաղացանկը

Արցախում կայանալիք չճանաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլային առաջնության (CONIFA Sportsbet.io European Football Cup 2019) կազմկոմիտեն ներկայացրել է մրցաշարի խաղացանկը։ Ութ թիմեր բաժանվել են երկու խմբի։

Բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 1-ին, իսկ առաջին տուրի հանդիպումները կանցկացվեց հունիսի 2-ին։ Խմբային փուլը կավարտվի հունիսի 4-ին, 2 օր անց նախատեսված են կիսաեզրափակիչի խաղերը։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին։

Արցախի հավաքականի մրցակիցները A խմբում կլինեն  Աբխազիայի, Չամերիայի (Հյուսիս-արեւմտյան Հունաստանի տարածք, ալբանացի չամեր), Սապմիի (Լապլանդիա՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հյուսիսային տարածքներ) թիմերը։

B խմբում Արեւմտյան Հայաստանի հավաքականը կմրցի Պադանիայի (Հյուսիսային Իտալիա), Շեկելիլենդի (Ռումինիայի կենտրոնական հատվածում բնակվող հունգարացիներ) եւ Հարավային Օսիայի հավաքականների հետ։

Բոլոր խաղերի մուտքն ազատ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում