Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում մայիսի 30-ին կանցկացվեն վերջին՝ 36-րդ տուրի հանդիպումները:
Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի լավագույն եռյակը եզրափակող «Բանանցին» եւ հաղթանակի դեպքում կշրջանցի առաջատար «Փյունիկին» ու կդառնա Հայաստանի չեմպիոն:
Տուրի բոլոր խաղերը կսկսվեն ժամը 17:00-ին:
«Արարատ-Արմենիան» 2 միավոր է զիջում մեկ հանդիպում ավելի անցկացրած «Փյունիկին», որը բաց է թողնում վերջին տուրը:
Հայաստանի առաջնություն, 36-րդ տուր
«Բանանց» - «Արարատ-Արմենիա»՝ 17:00
«Լոռի» - «Ալաշկերտ»՝ 17:00
«Արցախ» - «Շիրակ»՝ 17:00
«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 17:00
Ֆոտո՝ ՀՖՖ, «Բանանցի» մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում