10:46  +04,  27 մայիսի, 2019

UFC-ի մարտիկը ծեծել է նախկին կնոջը

UFC-ի մարտիկ Ալեքս Օլիվեյրան սկանդալային իրավիճակում է հայտնվել Բրազիլիայում, հաղորդում է Globo-ն:

31-ամյա բրազիլացին ալկոհոլի ազդեցության տակ գնացել է նախկին կնոջ տուն եւ ցանկացել նրան ու 5 ամսական որդուն շրջել հեծանիվով: Ստանալով մերժում՝ Օլիվեյրան ծեծի է ենթարկել նախկին կնոջը: Դրանից հետո նա կոտրել է տան դուռը եւ իր հետ տարել երեխային: Հետո Օլիվեյրան ճանապարհին երեխային թողել է քրոջ մոտ եւ հեռացել: Այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Ալեքս Օլիվեյրան 2015 թվականից է հանդես գալիս UFC-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ