17:58  ,  26 մայիսի, 2019

Հայ վոլեյբոլիստները վարկանիշային մրցաշարի են մասնակցել Լոնդոնում

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է Լոնդոնում տեղի ունեցած Միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը:

Բ ենթախմբում Հայաստանի թիմը պարտվել է Անգլիայի (0:2) եւ Շվեցարիայի (0:2) հավաքականներին եւ գրավել երրորդ տեղը: Նույն խմբում ընդգրկված էր նաեւ Բուլղարիայի հավաքականը, որը չի ժամանել մրցաշարին:

Մրցաշարը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում վաստակել է 48 վարկանիշային միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ