20:12  ,  24 մայիսի, 2019

Բուֆոնը մտադիր է դառնալ ազգային հավաքականի մարզիչ

Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ ցանկանում է խաղացողի կարիերան ավարտելուց հետո դառնալ ազգային հավաքականի մարզիչ։

«Ես չեմ ցանկանում մարզել սովորական ակումբ։ Ես կցանկանայի դառնալ ազգային հավաքականի մարզիչ, հանդիպել տարբեր խաղացողների հետ, այցելել տարբեր երկրներ, ապրել այլ երկրում, սովորել նոր լեզու, ծանոթանալ եւ հարմարվել այլ մշակույթի։ Նոր մարտահրավերի ժամանակն է»,- 41-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է CNN-ը։

Բուֆոնը նոր պայմանագրի առաջարկ է ստացել ՊՍԺ-ից, սակայն դեռ որոշում չի ընդունել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English