18:48  +04,  24 մայիսի, 2019

«Արարատ-Արմենիան» հաղթեց եւ շրջանցեց «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրում «Փյունիկի» հետ չեմպիոնական մրցավազքին մասնակցող «Արարատ-Արմենիան» տանը մրցեց «Արցախի» հետ։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն։

Հանդիպումը սպասարկեց իսպանական մրցավարական անձնակազմը Խավյեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ։

Օրվա մյուս խաղում հանդիպեցին բրոնզե մեդալների համար պայքարող «Ալաշկերտն» ու «Բանանցը»։ Մինչեւ ավելացված ժամանակի երկրորդ րոպեն առջեւում էին  դաշտի տերերը։ Առաջին խաղակեսում աչքի էր ընկել Էդգար Մանուչարյանը։ Սակայն հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը՝ 1։1։

«Արարատ-Արմենիան» 58 միավորով բարձրացավ առաջին տեղ՝ 1 միավոր առաջ անցնելով «Փյունիկից», որը վերջին խաղում մայիսի 26-ին կմրցի «Արարատի» հետ։ «Արարատ-Արմենիան» մայիսի 30-ին կհյուրընկալվի «Բանանցին»։

«Բանանցը» 52 միավորով մնաց երրորդ տեղում։ «Ալաշկերտը» հետ է 1 միավոր։

Հայաստանի առաջնություն, 35-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Արցախ»՝ 2։0

Անտոն Կոբյալկո, 7, 48, 11մ

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 1։1

Էդգար Մանուչարյան, 39 - Վարդան Պողոսյան, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: