20:04  ,  23 մայիսի, 2019

«Ռեալի» եւ «Արսենալի» նախկին խաղացողն ավարտեց կարիերան

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժուլիո Բապտիստան հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ 37-ամյա խաղացողի վերջին ակումբը ռումինական «Կլուժն» էր։

Կարիերայի ընթացքում Բապտիստան հանդես է եկել «Սան Պաուլուում», «Սեւիլիայում», Մադրիդի «Ռեալում», Լոնդոնի «Արսենալում», «Մալագայում», «Ռոմայում», «Կրուզեյրոյում», «Օռլանդո Սիթիում»։

Արքայական ակումբի հետ բրազիլացին դարձել է 2008թ․ Իսպանիայի չեմպիոն։

Բրազիլիայի հավաքականում Բապտիստան անցկացրել է 48 հանդիպում, երկու անգամ դարձել է Ամերիկայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում