10:30  ,  23 մայիսի, 2019

Բռնցքամարտը պահպանեց տեղը Օլիմպիական խաղերի ծրագրում

Բռնցքամարտը պահպանել է տեղը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշմամբ՝ կասեցվել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը: AIBA-ն զրկվել է Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից:

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարը կանցկացնի աշխատանքային խումբ, որը գլխավորել է Ճապոնիայի օլիմպիական կոմիտեն: Որակավորման փուլի մրցաշարը նախատեսված է անցկացնել 2020-ի հունվարից մինչեւ մայիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում