Դունգան խնդրել է չբողոքարկել Նեյմարի որակազրկումը

14:18   6 հուլիսի, 2015

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Դունգան կողմ է եղել «Բարսելոնայի» 23-ամյա հարձակվող Նեյմարի 4-խաղյա որակազրկմանը Չիլիում կայացած Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությունում: Այդ մասին հայտնել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վալտեր Ֆելդմանը:

«Հավաքականի մարզչական կազմը կասկած չուներ եւ ոչ մի վայրկյան չպահանջեց բողոքարկել Նեյմարի որակազրկումը: Նրանց կարծիքով՝ այդ պատիժն օգտակար կլինի ֆուտբոլիստի համար»,- Վալտեր Ֆելդմանի խոսքը մեջբերում է Esporte Espectacular-ը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ավագը պատժվել էր Կոլումբիայի հավաքականից երկրորդ տուրում կրած պարտությունից հետո քաշքշուկին միջամտելու եւ կարմիր քարտ ստանալու պատճառով: Այդ որակազրկման պատճառով Նեյմարը բաց թողնեց Ամերիկայի Գավաթի փլեյ-օֆֆը, իսկ բրազիլացիները քառորդ եզրափակիչում պարտվեցին Պարագվայի հավաքականին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։