«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» առաջիկա դիմակայության մասին:
«Կլինի գերազանց դիմակայություն, երկու հրաշալի հանդիպում: Երկու թիմերն էլ կպայքարեն ամենաբարձր արդյունքի համար: Կունենանք լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Բայց կարծում եմ, որ երկրպագուները կհավանեն այս կիսաեզրափակիչը: Առաջնությունում «Ռեալը» վատ էր մեկնարկել, բայց հիմա Սոլարիի թիմն ավելի լավ է հանդես գալիս եւ բարդ կլինի»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 6-ին, պատասխան հանդիպումները՝ փետրվարի 27-ին: Երկրորդ զույգը կազմել են «Բետիսն» ու «Վալենսիան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում