02:37  ,  1 մարտի, 2024

«Աթլետիկը» Բիլբաոյում հաղթեց «Աթլետիկոյին» եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» հյուրընկալեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ հաղթեց 3:0 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։

Աչքի ընկան կիսապաշտպան Ինյակի Ուիլյամսն ու հարձակվող Նիկո Ուիլյամսը եւ հարձակվող Գորկա Գուրուսետան։

Առաջին խաղում «Աթլետիկը» հաղթել էր 1:0 հաշվով։

Եզրափակիչում «Աթլետիկի» մրցակիցը կլինի «Մալյորկան», որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել «Ռեալ Սոսիեդադին»։

Եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 6-ին Սեւիլիայում։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Աթլետիկ Բիլբաո» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:0

Ինյակի Ուիլյամս, 13, Նիկո Ուիլյամս, 42, Գորկա Գուրուսետա, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս