02:04  ,  26 հունվարի, 2024

Մադրիդի «Աթլետիկոն» պայքարից դուրս թողեց «Սեւիլիային» (տեսանյութ)

Մադրիդի «Աթլետիկոն» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտության մատնեց «Սեւիլիային»։

Միակ գոլը 79-րդ րոպեին խփեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ դուրս էին եկել Բիլբաոյի «Աթլետիկը», «Մալյորկան» եւ «Ռեալ Սոսիեդադը»։

Իսպանիա գավաթ, 1/4 եզրափակիչ

«Աթլետիկո Մադրիդ» - «Սեւիլիա»՝ 1:0

Մեմֆիս Դեպայ, 79

Չիրացրած 11մ՝ Անտուան Գրիզման («Աթլետիկո Մադրիդ»), 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս