Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Տոնի Կրոսն ու Մարկոս Լյորենտեն վերականգնվել են վնասվածքից հետո եւ կկարողանան մասնակցել «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը, հաղորդում է Marca-ն:
Կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ու հարձակվող Գարեթ Բեյլը դեռ շարունակում են մարզվել անհատական ծրագրով եւ չեն մասնակցելու հունվարի 24-ին Մադրիդում կայանալիք հանդիպմանը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կրոսը մասնակցել է 14 հանդիպման, Լյորենտեն՝ 4 հանդիպման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում