«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: «Լեւանտեի» դեմ պատասխան խաղում կատալոնական ակումբը տանը հաղթեց 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն, աչքի ընկավ արգենտինացի Լիոնել Մեսին:
Առաջին խաղում Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը պարտվել էր 1:2 հաշվով:
Պայքարը շարունակում են նաեւ «Էսպանյոլը», «Բետիսը», «Ռեալը», «Սեւիլիան», «Ժիրոնան», «Վալենսիան» եւ «Խետաֆեն»:
Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
«Բարսելոնա» - «Լեւանտե»՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:2), (տեսանյութ)
Ուսման Դեմբելե, 30, 31, Լիոնել Մեսի, 54
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում