11:01  ,  11 օգոստոսի, 2012

«Չելսիի» հարձակվողը տեղափոխվեց «Վեստ Բրոմվիչ»

Անգլիական «Վեստ Բրոմվիչը» մեկ տարով վարձակալել է Բելգիայի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, հաղորդում է Չեմպիոնների լիգայի գավաթակրի պաշտոնական կայքը:

19-ամյա Լուկակուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն ֆունտ ստերլինգ: Նա 2011 թվականին բելգիական «Անդերլեխտից» է տեղափոխվել «Չելսի», սակայն մինչեւ օրս չի կարողանում ամրապնդվել լոնդոնյան ակումբի հիմնական կազմում:

Անգլիայի ավարտված առաջնությունում բելգիացի հարձակվողը մասնակցել է ութ հանդիպման: Բելգիայի ազգային հավաքականի կազմում Լուկակուն անցկացրել է 14 խաղ՝ դառնալով երկու գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում