WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի մարզական կիսավարտիքը Շվայցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացած բարեգործական աճուրդի ժամանակ վաճառվել է 15 հազար ֆունտ ստերլինգով:
Կիսավարտիքի վրա գրված է եղել 36-ամյա բռնցքամարտիկի երկրպագուների անունները:
Աճուրդից ստացված գումարը կփոխանցվի պարկինսոնի հիվանդության բուժման գիտությունների ֆոնդին:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Վլադիմիր Կլիչկոն Բեռնի «Stade de Suisse» ստադիոնում կայացած մենամարտում նոկաուտի էր ենթարկել ֆրանսիացի հավակնորդ Թոնի Թոմփսոնին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում