Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մի քանի ժամով մարել են կրակը, քանի որ այն պետք է տեղափոխվեր ստադիոնի մյուս անկյունը, հայտնում է BBC-ն:
Օլիմպիական ջահը մարել են երեկոյան, իսկ առավոտյան այն դարձյալ վառվել է: Օլիմպիական ջահը պատրաստված է 205 պղնձե անոթներից: Օգոստոսի 12-ին կայանալիք փակման արարողութունից հետո Խաղերին մասնակցող 205 երկրներից յուրաքանչյուրը կվերցնի այդ անոթներից մեկը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում