03:46  ,  29 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Երկրորդ օրվա ծրագիրը

Հուլիսի 29-ին, 30-րդ Օլիմպիական խաղերի երկրորդ օրը Լոնդոնում կվիճարկվի 14 տիտղոս: Հայաստանը կունենա երկու մասնակից: 66 կգ քաշային ձյուդոիստների պայքարին կմասնակցի Արմեն Նազարյանը, 100 մետր թիկնալողում հանդես կգա Անահիտ Բարսեղյանը:

30-րդ Օլիմպիական խաղեր 

Հուլիսի 29

Մեդալների 14 հավաքածու

12:30

Արմեն Նազարյան, ձյուդո, 66 կգ

13:00

Անահիտ Բարսեղյան, թիկնալող, 100 մետր

 

11.30, 15.30, 21.30 Բադմինտոն.  Խմբային փուլի հանդիպումներ

11.30, 13.45, 16.45, 19.00, 22.00, 0.15 Մականախաղ, կանայք: Նախնական փուլի հանդիպումներ

12.00, 18.00, 19.40, 20.33, 21.01 Նետաձգություն, կանայք: Թիմային: Եզրափակիչ

12.00, 14.45, 17.00 Հրաձգություն, կանայք. Հրացան. 10մ. Սկիտ: Որակավորում, եզրափակիչ

12.00, 14.15, 17.30, 19.45, 23.00, 1.15 Բասկետբոլ, տղամարդիկ: Խմբային փուլի հանդիպումներ

12.00, 14.00, 16.30, 21.30 Սեղանի թենիս, կանայք, տղամարդիկ: Մենախաղ: Նախական փուլ, երկրորդ եւ երրորդ շրջաններ

12.00, 17.30, 23.00 Լողափնյա վոլեյբոլ: Որակավորման հանդիպումներ

12.30, 17.00, 19.00 Ձյուդո, տղամարդիկ: 66 կգ քաշային կարգ: Կանայք, 52 կգ քաշային կարգ: Նախնական մենամարտեր, կիսաեզրափակիչներ, եզրափակիչ

12.30, 14.15, 17.45, 19.30, 23.00 Մարմնամարզություն, կանայք: Որակավորում

12.30, 14.15, 17.30, 19.15, 22.30, 0.15 Հանդբոլ, տղամարդիկ: Խմբային փուլի հանդիպումներ

12.30, 14.30, 17.45, 19.45, 23.00, 1.00 Վոլեյբոլ, տղամարդիկ: Խմբային փուլի հանդիպումներ

12.30-14.40 Ակադեմիական թիավարություն: Նախնական փուլ

13.00-15.50, 22.30-0.00 Լող, տղամարդիկ: Ազատ ոճ, 4х100 մ: Նախնական լողահերթեր, եզրափակիչ: Բրաս 100 մ, եզրափակիչ: Ազատ ոճ, 200 մ: Թիկնալող 100մ: Նախնական լողահերթեր, կիսաեզրափակիչներ: Կանայք: Ազատ ոճ 400 մ. եզրափակիչ: Բաթերֆլայ, 100 մ: Եզրափակիչ: Թիկնալող, 100մ. Բրաս, 100 մ: Նախնական լողահերթեր, կիսաեզրափակիչներ:

13.00, 14.20, 17.10, 18.30, 21.20, 22.40 Ջրագնդակ, տղամարդիկ: Խմբային փուլի հանդիպումներ

 13.00 Ձիասպորտ:  Երկրորդ օր:

13.30, 14.30, 16.10, 17.10, 21.00, 21.50, 22.10 Սուսերամարտ, տղամարդիկ: Թրասուսեր: Անհատական, եզրափակիչ

14.30. Թենիս, տղամարդիկ, կանայք: Առաջին շրջան

15.00 Խճուղային հեծանվավազք: Կանայք: Խմբային մրցավազք

15.00  Առագաստանավային սպորտ: Նախնական ռաունդ

15.00, 17.30, 18.00, 20.00, 20.15, 22.45 Ֆուտբոլ, տղամարդիկ: Խմբային փուլի հանդիպումներ

16.30, 23.30 Բռնցքամարտ, տղամարդիկ: 60 եւ 69 քաշային կարգ, 1/16 եզրափակիչ

16.30, 17.24  Թիավարություն, ոլովայրեջք, տղամարդիկ: Մի տեղանի բայդարկա, կանոե: Որակավորում

18.00 , Ջրացատկ, կանայք: Զուգահեռ ոստնակացատկ. 3 մ

18.30, 22.00 Ծանրամարտ, կանայք: 53 կգ քաշային կարգ: Տղամարդիկ: Մինչեւ 56 քաշային կարգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով