Բրազիլիայի ազգային հավաքականի եւ «Սան Պաուլուի» կիսապաշտպան Լուկաս Սիլվան դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր տրանսֆերային նպատակը:
19-ամյա բրազիլացու տրանսֆերն իրականացնելու համար Անգլիայի 19-ակի չեմպիոնն առաջարկել է 32 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն բրազիլական ակումբը մերժել է: Մինչեւ այս «Յունայթեդն» առաջարկել էր 27 միլիոն ֆունտ ստերլինգ:
«Սան Պաուլուի» մարզական տնօրեն Մարկո Աուրելիո Կունին հայտարարել է, որ Լուկասի տրանսֆերը շատ ավելի թանկ արժե:
«Մանչեսթեր Յունայթեդը» 32 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել Լուկասին ձեռք բերելու համար, սակայն դա բավական չէ: Լուկասի տրանսֆերը շատ ավելի թանկ է: Բացի այդ, լավ ֆուտբոլիստը ավելի կարեւոր է, քան մեծ գումարը»,- Կունիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Սիլվայի եւ «Սան Պաուլուի» միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ մինչեւ համաձայնագրի ավարտը կիսապաշտպանին ձեռք բերելու համար պետք է վճարել 79 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում