52 կգ քաշային կարգում բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականի առաջատար Միշա Ալոյանը շարունակում է աշխատել ֆիզիկական վիճակի վրա, թեեւ գոհ է մարզավիճակից: Այդ մասին բռնցքամարտիկն ասել է Allsport-ի հետ զրույցում:
«Լավ է, որ մենք կարողացանք անցկացնել ցուցադրական մենամարտեր: Դրանք պետք է կազմակերպել, ինչքան հնարավոր է շատ: Այդպիսի մենամարտերը օգնում են ամրապնդել մարզումային նյութը եւ մշակել կոմբինացիաները: Պետք է բոլոր հմտությունները ավտոմատիզմի հասցնել: Մարզումների ժամանակ մենք անցկացնում ենք 9 ռաունդ, իսկ ցուցադրական մենամարտերում` ընդամենը 3: Չեմ ցանկանում խոսել իմ ֆիզիկական վիճակի մասին: Կարեւորը` օլիմպիական մրցաշարի մեկնարկին լինել մարզավիճակի գագաթնակետին: Ես առայժմ այնքան էլ լավ չեմ զգում տարածությունը մրցակցի հետ, բայց առջեւում համառ մարզումների երկու շաբաթ կա»,- ասել է Միշա Ալոյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում Ալոյանը նվաճեց ոսկե մեդալ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում