10:12  ,  23 մայիսի, 2017

Նիկիտա Սիմոնյան. Միակ ցանկությունս էր մինչեւ մահս դարձյալ տեսնել «Սպարտակի» չեմպիոնությունը

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կազմակերպության կողմից մրցանակ է ստացել ֆուտբոլի զարգացման գործում ավանդի համար: Դրանից հետո Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:

«Շնորհակալ եմ այս մրցանակի համար: Իմ՝ որպես 90 տարին բոլորած մարդու համար, կար մեկ ցանկություն: Խնդրել էի մինչեւ մահս դարձյալ տեսնել այն պահը, երբ «Սպարտակը» դառնար չեմպիոն: Այժմ ցանկությունս է, որ Ռուսաստանի հավաքականն արժանի ելույթ ունենա աշխարհի 2018թ. առաջնությունում: Թող հաջողությունն ուղեկցի մեր թիմին»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Ռուսաստանում տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Սպարտակին» 16 տարվա դադարից հետո չեմպիոն դարձրած Մասիմո Կարերան, իսկ մոսկովյան ակումբի հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում