12:20  ,  19 հուլիսի, 2012

Բրենդան Ռոջերս. Քերոլը վարձավճարով այլ ակումբ չի տեղափոխվի

Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Էնդի Քերոլը վարձակալական հիմունքներով չի հեռանա «Լիվերպուլից», հայտարարել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Բրանդան Ռոջերսը:

«Ոչ մի իմաստ չունի վարձավճարով այլ ակումբի տալ մի խաղացողի, որին ձեռք բերելու համար թիմը վճարել է 35 միլիոն ֆունտ ստերլինգ: Այդպիսի ֆուտբոլիստը կարող է հարմարվել ցանկացած թիմի խաղաոճի: Քերոլը հիանալի ֆուտբոլիստ է: Նա հաջորդ շաբաթ կմիանա «Լիվերպուլին»: Սակայն, եթե Քերոլի վերաբերյալ տրասնֆերային առաջարկներ լինեն, մենք կքննարկենք դրանք»,- Բրանդան Ռոջերսի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով