11:58  ,  19 հուլիսի, 2012

Էդեն Ազարն առաջին գոլն է խփել «Չելսիի» կազմում

Հուլիսի 18-ին Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» ընկերական խաղում 4:2 հաշվով հաղթել է MLS-ի ներկայացուցիչ «Սիեթլ Սաունդերս» ակումբին:

Վաշինգթոնում կայացած խաղի հաշիվը երրորդ րոպեին բացել է «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, իսկ ութ րոպե անց աչքի է ընկել նաեւ «Չելսիի» նորեկ Էդեն Ազարը, ով իր առաջին գոլն է խփել լոնդոնյան ակումբի կազմում: Այնուհետեւ դուբլի հեղինակ է դարձել «Սիեթլի» խաղացող Ֆրեդի Մոնտերոն, սակայն մինչեւ ընդմիջում լոնդոնցիները դարձյալ առաջ են անցել հաշվի մեջ: Այս անգամ աչքի է ընկել թիմի մյուս նորեկը՝ գերմանացի կիսապաշտպան Մարկո Մարինը: 44-րդ րոպեին Լուկակուն խփել է «Չելսիի» չորրորդ գնդակը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 4:2:

Ընկերական հանդիպում

«Սիեթլ Սաունդերս» - «Չելսի»՝ 2:4

Ֆրեդի Մոնտերո, 14, 32 – Ռոմելու Լուկակու, 3, 44, Էդեն Ազար, 11, Մարկո Մարին, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով