09:16  ,  19 հուլիսի, 2012

Ֆիգու. Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակին»

Ռոնալդուն հիանալի մրցաշրջան անցկացրեց եւ նա արժանի է «Ոսկե գնդակին», հայտարարել է ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի, Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն:

«Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն մեծ աշխատանք կատարեց թե՛ «Ռեալում», թե՛ Պորտուգալիայի հավաքականում: Այս անգամ «Ոսկե գնդակը» պետք է նրան բաժին հասնի: Նա դարձավ Իսպանիայի չեմպիոն եւ հիանալի հանդես եկավ Եվրո-2012-ում: Սակայն լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը երբեք օբյեկտիվ չի լինում, քանի որ քվեարկությանը մասնակցում են 100 մասնագետներ: Մի բան միանշանակ է, որ Ռոնալդուն հիանալի մրցաշրջան անցկացրեց»,- Ֆիգուի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով