21:31  ,  18 հուլիսի, 2012

Գուս Հիդինկ. Կապելոն շատ բան կարող է տալ ռուսական ֆուտբոլին

Ֆաբիո Կապելոն փորձառու մասնագետ է, որը կարող է շատ բան տալ Ռուսաստանի հավաքականին, հայտարարել է Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը, որի գլխավորությամբ Ռուսաստանի թիմը Եվրո-2008-ում հասավ կիսաեզրափակիչ։

«Կապելոն փորձառու է եւ կարող է մեծ օգուտ տալ Ռուսաստանի հավաքականին եւ ռուսական ֆուտբոլին։ Ռուսաստանցի երիտասարդ մասնագետները նրա հետ աշխատելիս շատ բան կարող են սովորել։ Կարծում եմ՝ շուտով մենք կտեսնենք Կապելոյի բարձր կարգի ապացույցը։ Նա տասնամյակի ամենահաջողակ մարզիչներից մեկն է»,- Հիդինկի խոսքը մեջբերում է Sport-express-ը։

Հիշեցնենք, որ Ֆաբիո Կապելոյի հետ նախատեսվում է կնքել երկու տարվա պայմանագիր, հետագայում եւս երկու տարով հետաձգելու հնարավորությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով