11:08  ,  3 մայիսի, 2017

Էդգար Մանուչարյանը՝ զանգվածային բախման մասին. Առանց էմոցիաների հնարավոր չէ պատկերացնել ֆուտբոլը

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը մեկնաբանել է Ռուսաստանի Գավաթի եզրափակիչում Մոսկվայի «Լոկոմոտիվից» կրած պարտությունը 0:2 հաշվով:

«Բախումը խաղային դրվագի հետեւանք էր: Նման բան լինում է: Ես հրեցի Արիին: Կարծում եմ՝ բոլոր հեռացումներն արդարացի էին: Դրանք էմոցիաներ են, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել ֆուտբոլը:

Ցավալի է, որ մենք պարտվեցինք, սակայն չեմ կարծում, որ մրցակիցն արժանի էր հաղթանակի: Ամեն դեպքում, վերջնամասում մենք բաց թողեցինք առավելությունը եւ գոլ ընդունեցինք: Պետք է գործեինք ավելի վստահ: Երեւի, փորձի պակասը դերակատարում ունեցավ»,- Մանուչարյանի խոսքը մեջբերում է Rusfootball-ը:

Հիշեցնենք, որ ավելացված ժամանակում թիմերի միջեւ սկսվել է զանգվածային բախում, որից հետո մրցավարը կարմիր քարտ էր ցույց տվել 4 ֆուտբոլիստների, այդ թվում՝ Էդգար Մանուչարյանին: Բախման ժամանակ հայ հարձակվողը հարձակվել էր «Լոկոմոտիվի» բրազիլացի ռմբարկու Արիի վրա, որը հարվածել էր նրա թիմակցին: Սոչիում կայացած խաղում Մանուչարյանը փոխարինման էր դուրս եկել 79-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով