15:50  ,  18 հուլիսի, 2012

Իբրահիմովիչը բուժզննում է անցել ՊՍԺ-ում

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հուլիսի 18-ին բուժզննում է անցել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում»:

Ավելի ուշ Շվեդիայի ազգային հավաքականի առաջատարը պայամանագիր կկնքի Ֆրանսիայի փոխչեմպիոնի հետ:

Սպասվում է, որ 30-ամյա հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված կլինի մինչեւ 2015 թվականը: Իբրահիմովիչի տարեկան աշխատավարձը կկազմի 13 միլիոն եվրո: Նրա տեղափոխության համար «Միլանը» կստանա 23 միլիոն եվրո, գրում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով