15:10  ,  18 հուլիսի, 2012

Մոդրիչը չի ցանկանում վերադառնալ «Տոտենհեմ»

Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի ցանկանում միանալ Լոնդոնի «Տոտենհեմին»:

Լոնդոնյան ակումբը հուլիսի վերջին կմեկնի ԱՄՆ, որտեղ կանցկացնի ամառային առաջին հավաքը: 26-ամյա կիսապաշտպանը հույս ունի, որ մինչեւ այդ «Տոտենհեմն» ու «Ռեալը» փոխհամաձայնության կգան եւ ինքը կտեղափոխվի Արքայական ակումբ, հաղորդում է as.com-ը:

Երկու ակումբները դեռ չեն կարողանում փոխհամաձայնության գալ խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հարցում:

Անգլիայի ավարտված առաջնությունում Մոդրիչը մասնակցել է 36 հանդիպման եւ դարձել է չորս գոլի հեղինակ: Նա 2008 թվականին Զագրեբի «Դինամոյից» է տեղափոխվել «Տոտենհեմ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով