09:35  ,  18 հուլիսի, 2012

Ադրիանո Գալիանի. Մենք արժանի փոխարինող կգտնենք Իբրահիմովիչին

Ֆուտբոլի Իտալիայի փոխչեմպիոն «Միլանն» արդեն սկսել է փոխարինող փնտրել Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ով կտեղափոխվի ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»: Այդ մասին հայտարարել է «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին:

«Մենք անպայման արժանի փոխարինող կգտնենք Իբրահիմովիչին: «Միլանի» պես ակումբը պարտավոր է ձեռք բերել չեմպիոնի բնավորությամբ հարձակվողի: Ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուն դեռ շատ ժամանակ կա եւ մենք պետք է ճիշտ ընտրություն կատարենք»,- Գալիանիի խոսքը փոխանցում է Sky Sport24-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբում 30-ամյա Իբրահիմովիչի տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով