17:35  ,  17 հուլիսի, 2012

Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումները կկայանան օգոստոսին

Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումները երկրի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ գավաթակիր «Բարսելոնայի» միջեւ կկայանան օգոստոսի 23-ին եւ 29-ին, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Առաջին հանդիպումը տեղի կունենա Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում, իսկ պատասխան խաղը՝ Մադրիդի «Սանտիագո Բերնաբեուում»։ Հանդիպումները կսկսվեն Երեւանի ժամանակով 00։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով