17:16  ,  17 հուլիսի, 2012

Նիլմարը տեղափոխվեց «Ալ Ռայան»

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի եւ իսպանական «Վիլյառեալի» հարձակվող Նիլմարը դարձել է Քաթարի առաջնությունում հանդես եղող «Ալ Ռայան» ակումբի խաղացող, տեղեկացնում է France Football-ը։

28-ամյա հարձակվողը բուժզննում է անցել «Ալ Ռայանում» եւ ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։

Հիշեցնենք, որ Նիլմարը 2009 թվականին բրազիլական «Ինտերնասիոնալից» էր տեղափոխվել «Վիլյառեալ»։ Իսպանիայի ավարտված առաջնությունում բրազիլացին մասնակցել է 21 խաղի, խփել է չորս գոլ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ իսպանական Պրիմերայից դուրս մնացած «Վիլյառեալից» հեռացել էր նաեւ արգենտինացի հարձակվող Մարկո Ռուբենը, ով կարիերան կշարունակի Կիեւի «Դինամոյում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս