15:29  ,  17 հուլիսի, 2012

Կապելոն Ռուսաստանի հավաքականի հետ պայմանագիր կկնքի «2+2» համակարգով

Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն հուլիսի 17-ին կժամանի Մոսկվա եւ եզրափակիչ բանակցություններ կվարի Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) հետ։

Դոն Ֆաբիոն ՌՖՄ-ի հետ կկնքի պայմանագիր «2+2» համակարգով։ Նախնական տվյալների համաձայն՝ 66-ամյա իտալացու տարեկան աշխատավարձը կկազմի վեց միլիոն եվրո։ Կապելոն պայմանագիր կստորագրի հուլիսի 18 կամ 19-ին, հաղորդում է Eurosport.ru-ն։

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը հուլիսի 16-ին հաստատել էր, որ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իտալացի Ֆաբիո Կապելոն։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատին Ռուսաստանի ֆուտբոլային միությունը վճարում էր տարեկան յոթ միլիոն եվրո աշխատավարձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով