14:31  ,  17 հուլիսի, 2012

Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը կհեռանա «Լիլից»

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Մաթյե Դեբյուշին այս ամռանը կհեռանա ֆրանսիական «Լիլից»։

26-ամյա պաշտպանը ցանկանում է ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվել։

«Ես վերջնական որոշում եմ կայացրել։ Ցանկանում եմ հեռանալ «Լիլից»։ Արձակուրդից հետո  այլ ակումբ կտեղափոխվեմ։ «Լիլը» մարզումները կվերսկսի հուլիսի 17-ին, սակայն ես ներկա չեմ լինի։ Ինձ հանգիստ է հարկավոր, քանի որ նախորդ մրցաշրջանում մեծ ծավալի աշխատանք կատարեցի։ Ցանկանում եմ փոխել ինչպես թիմը, այնպես էլ առաջնությունը»,- Դեբյուշիի խոսքը փոխանցում է L'Equipe-ը։

Ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են անգլիական «Նյուքասլն» ու իտալական «Ինտերը»։ Անգլիական ակումբը Դեբյուշիին ձեռք բերելու համար պատրաստ է վճարել 7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով