11:46  ,  17 հուլիսի, 2012

Ռոնալդուի եւ Իրինա Շեյկի հարսանիքը հետաձգվել է

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հետաձգել է ռուս մոդել Իրինա Շեյկի հետ հարսանիքը։

27-ամյա պորտուգալացու եւ 25-ամյա ռուսաստանցու պսակադրության արարողությունը պետք է կայանար առաջիկա հանգստյան օրերին։ Այս օրերին Ռոնալդուն ու Շեյկը գտնվում են Թաիլանդում։ Ֆուտբոլիստը ժամանել է Բանգկոկ Toyota ընկերության հետ պայմանագիր կնքելու համար, հաղորդում է marca-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով