11:09  ,  17 հուլիսի, 2012

Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահը հեռացվել է պաշտոնից

Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ, քաթարցի Մոհամեդ Բին Համամը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից:

62-ամյա նախագահին կասկածում են կոռուպցիայի մեջ: Հնարավոր է, որ նա 2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Մեծ Բրիտանիայում անցկացնելու օգտին քվեարկել է կաշառքի դիմաց: Հիշեցնենք, որ հաղթեց Ռուսաստանը:

Կոնֆեդերացիան 30 օրվա ընթացքում կանցկացնի Բին Համամի ֆինանսական գործողությունների հետաքննություն: Մինչեւ հետաքննության եզրակացության հրապարակումը նա իրավունք չունի զբաղվել ֆուտբոլի հետ կապված գործունեությամբ, հաղորդում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով