09:32  ,  17 հուլիսի, 2012

The Sun. Վան Պերսին կհեռանա «Արսենալից»

Հոլանդիայի հավաքականի 28-ամյա ռմբարկու Ռոբին վան Պերսին մասնակցել է Լոնդոնի «Արսենալի» մարզմանը, գրում է բրիտանական The Sun-ը:

Սակայն մարզումից հետո Վան Պերսին իր գործակալի միջոցով ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ եթե լոնդոնյան ակումբը հստակ առաջարկներ չանի, ապա ինքը հուլիսի 21-ին թիմի հետ չի մեկնի ասիական մրցաշրջագայության:

Հնարավոր է, որ մինչեւ այդ վճառական քայլերի դիմեն «Մանչեսթեր Սիթին» ու «Յուվենտուսը»:

Ամենահավանական տարբերակը «Մանչեսթեր Սիթին» է: Անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ նույն իրավիճակն էր Սամիր Նասրիի շուրջ: Նա մասնակցեց «Արսենալի» շրջագայությանը եւ խաղաց «Լիվերպուլի» հետ, սակայն օգոստոսի 24-ին տեղափոխվեց «Սիթի»:

Նկատենք, որ Անգլիայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Վան Պերսին «Արսենալի» նոր համազգեստով ոչ մի անգամ չի լուսանկարվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով